Բավ է պառակտվել
25-05-2022 10:31

Արցախի պետնախարարը հիշեցրել է Եվրախորհրդի նախագահին Ղարաբաղի ինքնորոշման առանցքային իրավունքի մասին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հիշեցրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։

«Հուսով եմ, որ խոսելով Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին Եվրոպական խորհրդի նախագահը տվյալ դեպքում նկատի ուներ նաև ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի/Լեռնային Ղարաբաղի առանցքային իրավունք այս դեպքում»,- գրել է Բեգլարյանը թվիթերում։

Նա ընդգծել է, որ այս իրավունքը պետք է լիովին հարգվի միջազգային համայնքի բոլոր դերակատարների կողմից:

Բրյուսելյան հանդիման մասին

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը, մասնավորապես, համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

Նախօրեին Փաշինյանը և Ալիևը հրահանգել էին ստեղծել սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ։