Բավ է պառակտվել
22-02-2023 22:41

Արցախի պետնախարարը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին. «Օրենքը մեր կողմից է»

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

«Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Իրավունքը մեր կողմից է։ Արդարության հասնել հնարավոր է»,- գրել է Վարդանյանը հեռագրային իր ալիքում:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը Ադրբեջանի համար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ( ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ)
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
Արցախի նախագահը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը անվանել է «պայքարի կարևոր հանգրվան»
Միրզոյանը և ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման, բարդ իրավիճակի կարգավորմանն առնչվող հարցեր