Բավ է պառակտվել
04-07-2022 21:20

Արցախի պետնախարարը մեղադրել է ադրբեջանցիներին պատմությունը կեղծելու և հայկական հետքերը վերացնելու մեջ

Խստորեն դատապարտելի է ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Ավելի վաղ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանցիները ամբողջովին ավերել են Արցախի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և վերանորոգման պատրվակով վերածում են այն ուղղափառ եկեղեցու։

«Վերանորոգման քողի տակ նրանք եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու համար պատմությունը և վերացնելու հայկական հետքերը։ Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը»,- գրել է Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են կանաչ ժամի հայկական լինելու հանգամանքը:

«Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը: Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»,- գրել է Բեգլարյանը:
Վանդալիզմի դեպքերը և սպառնալիքներն Արցախի եկեղեցիներին

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից և ինքնության աղավաղումից Հայաստանի առաջնահերթություններից է։ Ընդգծվել էր, որ ավելի քան 2000 հայկական մշակութային օբյեկտ և 21000 թանգարանային ցուցանմուշ լիակատար ոչնչացման լուրջ վտանգի տակ են։

Նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում եկեղեցիների և այլ մշակութային և պատմական հուշարձանների պահպանության կապակցությամբ: Երևանը հույս ունի Ռուսաստանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությանը վանդալիզմի կանխարգելման և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման հարցում: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչ ճրս չի հաջողվել ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը Արցախի օկուպացվածված տարածքներ այցելելու համար։

Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, սոցիալական ցանցերում հայտնվեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատերի լուսանկարները, որոնք պատված էին իսլամական գրություններով (հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ենթարվեց Ադրբեջանի ԶՈւ հրթիռային և հրետանային հարձակման, տուժեցին խաղաղ բնակիչներ և լրագրողներ)։ Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Ղազանչեցոց տաճարի գմբեթը, հեռացրել հրեշտակների արձանները ցանկապատից և իբր, ինչ-որ «վերականգնման» աշխատանքներ են կատարում:

Բացի այդ, համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում ադրբեջանական համազգեստով մարդիկ քանդում և պղծում են հայկական եկեղեցիները, քանդում խաչքարերը, հուշարձանները, տապանաքարերը: Հիմնովին քանդվել է Մեխակավանի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, ավերվել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ «Կանաչ ժամ» եկեղեցին: