Բավ է պառակտվել
24-06-2022 21:06

Արցախի պետ​​նախարարը Հայաստանի նախագահին է ներկայացրել հետպատերազմյան վերականգնման ծրագրերը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը և հետպատերազմյան վերականգնման պետական ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր հարցեր և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին։