Բավ է պառակտվել
18-01-2022 14:16

Արցախի պետնախարարը մեկնաբանել է պայմանագրային զինծառայությանն անցնելու մասին լուրերը

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է ամբողջությամբ պայմանագրային զինծառայությանն անցնելու մասին լուրերը։

Նա, մասնավորապես, հերքել է լուրերը, որ 18-ամյա պատանիները չեն զորակոչվելու բանակ։

«Այս պահին ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Ինչպես նախկինում, հիմա էլ Արցախում զորակոչ լինելու է։ Զորակոչ չհայտարարելու մասին քննարկումներ չկան»,- ասել է նա երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ։

Նա նշել է նաև, որ ոստիկանական զորքերն ընդգրկվելու են ներքին անվտանգության, ըստ անհրաժեշտության` նաև արտաքին անվտանգության պաշտպանության գործընթացներում։