Բավ է պառակտվել
25-08-2021 13:11

Ղարաբաղի ԱԻ պետական ծառայությունը պարզաբանել է Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունների պատճառը

Իրավիճակը գտնվում է վերհսկողության ներքո, գերատեսչությունը մանրամասն ներայացրել է Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում հնչած պայթյունների պատճառը։

Լեռնային Ղարաբաղի ՆԳ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորել է խուճապի չմատնվել Ստեփանակերտում հնչող պայթյունների պատճառով, բացատրելով դրանց ծագումը։

Նշվում է, որ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:
«Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռեւս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել, նշելով, որ իրավիճակը գտնվում է վերհսկողության ներքո: Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ։