Բավ է պառակտվել
08-03-2021 10:42

Արցախցի մի խումբ սպաներ ստորագրել են հայտարարություն ի աջակցություն Օնիկ Գասպարյանի

Արցախի Պաշտպանության բանակի ավելի քան 120 սպա սատարել են Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, հայտնում է տեղական «Առավոտ» թերթը։ Պարբերականը նշում է, որ Գասպարյանի աջակցությամբ հայտարարությունը ստորագրել է ղարաբաղյան բանակի 124 սպա։
«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում», - մեջբերում է թերթը հայտարարության տեքստը։ Կայքւմ տեղակայված է նաև ստորագրած սպաների ցուցակի լուսապատճենը։

Ավելի վաղ նախագահը հրաժարվել է ստորագրել ԳՇ պետի հեռացման հրամանագիրը, սակայն դեռևս չի ուղարկել այ Սահմանադրական դատարոն, ինչը ենթադրում է Գասպարյանի ավտոմատ պաշտոնից ազատում։

Օրենքի համաձայն, այս դեպքում, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, Գասպարյանի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 9-ին: