Բավ է պառակտվել
24-07-2022 21:05

Արցախում հինավուրց վանքի տարածքի մաքրման աշխատանքների ժամանակ խաչքար ու տապանաքար է հայտնաբերվել

Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվող մաքրապատման աշխատանքներ ընթացքում հայտնաբերվել է մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով, հաղորդվում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքում։

Միջացառումը կայացել է հուլիսի 21-ին Արցախի թեմի, թեմի երիտասարդաց միության անդամների, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով և SAVE ARMENIAN MONUMENTS (SAM) կազմակերպության հովանավորությամբ։