Բավ է պառակտվել
11-07-2018 21:16

ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իրազեկել է Մշտական խորհրդին Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին

ՀԱՊԿ–ի քարտուղարությունում, Ղազախստանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ու լիազորված ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները։

Ինչպես հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, ՀԱՊԿ–ի ձևաչափում նախատեսված տեղեկատվության փոխանակման շրջանակում, որը անմիջական վերաբերում է կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամներին իրազեկել է Նախիջևանի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին։
Հունիսի 30–ի երեկոյան և հուլիսի 1–ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը: