Բավ է պառակտվել
28-08-2019 17:40

Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետը մասնավորապես նշել է,որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր:
Վերջինս խոսքով` պետք է աջակցել ու ձեռնարկել այնպիսի քայլեր,որ ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում:
Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն ստեղծել, որին առաջ տանող ուժը պիտի լինի ռազմարդյունաբերական համալիրը:
«Պետք է համալիրը նախ կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանա և մրցունակ արտադրանք տա: Ռազմարդունաբերական համալիրի նախնական զարգացման փուլում սա մեր ամենակարևոր նպատակադրումն է», - հավելեց նա:
Բացման խոսքից հետո քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր,բայց արդեն փակ ձևաչափով: