Բավ է պառակտվել
16-07-2018 20:39

Հայաստանի ԱԱԽ քարտուղարը չի բացառում կանխիչ քայլերի իրականացումն Արցախում

Երևանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բնութագրվում է որպես «ակտիվ պաշտպանողական», այլ ոչ թե պարզապես «պաշտպանողական», ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դա նշանակում է, որ մենք կարող ենք որոշակի նախազգուշական քայլեր ձեռնարկել»,– ասել է Գրիգորյանը։

Ռուսաստանի ԱԽ ղեկավար Նիկոլայ Պատրուշևի հետ վերջին հանդիպման ընթացքում Գրիգորյանը քննարկել է Մոսկվայի և Երևանի ռազմատեխնիկական համագործակցությունը։


«Բայց մենք դա մանրամասն չենք քննարկել»,– նշել է Գրիգորյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն արդեն 100 մլն. դոլարի ռուսական սպառազինության մատակարարման նոր պայմանագիր է կնքել։

Գրիգորյանը բացառել է Հայաստանի դուրս գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։

«Հայաստանի հեղափոխությունն ուղղված էր ներքին, և ոչ թե արտաքին փոփոխությունների»,– ասել է ԱԱԽ քարտուղարը։