Բավ է պառակտվել
01-07-2018 21:05

ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել, ամբողջությամբ ավերվել է հակառակորդի դիրքերից մեկը (Տեսանյութ)

 

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

Ըստ նրա, ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

«Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի
պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը», - գրել է նա: