Բավ է պառակտվել
06-10-2020 13:27

Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները. Արայիկ Հարությունյան

Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:

«Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:

Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք», - նշել է նա