Բավ է պառակտվել
04-03-2021 13:36

Արդեն նույնականացվել է Արցախի պատերազմում զոհվածների 2 հազ․ մարմին – նախարար

Արդեն նույնականացվել է արցախյան պատերազմում զոհվածների 2000 մարմին, գործընթացը շարունակվում է, հայտնել է հինգշաբթի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին կառավարության նիստից հետո։

«Կատարվել է շուրջ 2000 նույնականացում, մնացել են փորձաքննության ենթակա շատ քիչ նմուշներ»,- ասել է Ավանեսյանը։
Նա հերքել է լուրերն այն մասին, որ նույնականացումն արագացնելու նպատակով ձեռք բերված սարքավորումները պարապուրդի են մատնված։

Նրա խոսքով, հունվարի 11-ին երեկրորդ սարքի (դատագենետիկական անալիզատոր՝ խմբ․) գործարկումից հետո այն ոչ մի րոպե չի կանգնեցվել և շարունակում է աշխտել 24/7 ռեժիմով։

Ինչ վերաբերում է ծնողների բողոքներին ԴՆԹ փորձաքննության անհուսալիության վերաբերյալ, ըստ նախարարի, եղել է ընդամենը 1-2 բողոք, որոնք անհատական կարգով դիտարկվել են, տրվել են պարզաբանումներ, սխալի կամ անվստահության հարց չկա։ Միաժամանակ, նա խուսափեց բացատրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով փետրվարի 23-ի դրությամբ շուրջ 1600 հայ զինծառայող դեռևս համարվում է անհայտ կորած։