Բավ է պառակտվել
14-07-2018 19:13

Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. ֊ «Մենք մեծ հույսեր ենք կապում Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի և անձամբ Ձեզ հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք անհամբերությամբ ենք սպասում հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը` համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»: