Բավ է պառակտվել
07-10-2020 15:03

Հետաքրքիր մանրամասներ նավթամթերքի բազայի մոտակայքում ադրբեջանական զորամասի կործանման մասին (տեսանյութ)

Ինչպես հայտնում են Razminfo-ի փորձագետները, Հայաստանի Պաշտպանության նախարարության տեսանյութերը ցույց են տալիս Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտակայքում զորամասի ոչնչացումը, որն, ըստ փորձագետների, մոտոհրաձգային գումարտակ է, ամրապնդված D-30 հաուբիցների մարտկոցով և հատուկ նշանակության ջոկատով՝ մոտ 250-300 մարդ կազմով:

Այս բազան ամբողջովին վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2015-ի հուլիսին: Բացման արարողությանը ներկա էին Ադրբեջանի պաշտպանության նախարարը և այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ՀՀ ՊՆ տեսանկարահանումները ցույց են տալիս, թե ինչպես են ոչնչացվում զորանոցներից մեկը, ավտոտնակը և պահեստը:

Կից արբանյակային պատկերում հենց այդ բազան է: Երկրորդ լուսանկարում պատկերված են Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և Գլխավոր շտաբի պետ Սադիգովը, ովքեր բազա էին այցելել մի քանի տարի առաջ. Նրանք կանգնած են ճիշտ այնտեղ, ուր վրա հասավ մեր այսօրվա հարվածը: