Բավ է պառակտվել
30-11-2020 18:24

Հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է հանվել։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ, այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են:
Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ»: