Բավ է պառակտվել
07-11-2020 00:30

Ո՞ր երկրներում են ճանաչել Արցախի անկախությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Արցախի դեմ թուրք-ադրեբաջանա-ահաբեկչական դաշինքի սանձազերծած պատերազմն առիթ դարձավ, որ քաղաքակիրթ աշխարհն սկսի առերեսվել Արցախի անկախության փաստի հետ: Սեպտեմբերի 27֊ից հետո Արցախի անկախությունը ճանաչած երկրներն են։

02.10.2020 Շվեյցարիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։ Ժնևը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։ Դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան։

09.10.2020 Արցախի անկախությունը ճանաչեց նաև Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը, որի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկեց Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:

15.10.2020 Իտալիայի մեծությամբ երկրորդ քաղաք Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը։ Միլանը կոչ է անում Իտալիայի իշխանությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը։

15.10.2020 Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։
Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։
Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

21.10.2020 Կատալոնական Ամպոստա քաղաքը քաղաքային խորհրդի լիագումար նիստի ընթացքում ընդհանուր 21 ձայներից 16 կողմ ձայներով ընդունեց Կատալոնիայի

Արարատ հայկական միության նախաձեռնությամբ Կատալոնիայի կոմունիստական կուսակցության ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում:

22.10.2020 Ավստրալիայի ամենամեծ նահանգի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):
Բացի այդ, ժողովը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս հարձակումները Արցախի բնիկ հայ բնակիչների վրա:

Այս որոշումը 61 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նահանգի խորհրդարանի ստորին պալատը:

24.10.2020 Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։

 

28.10.2020 Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

28.10.2020 Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդը հեռավար նիստում անկախության ճանաչման բանաձևն ընդունել է միաձայն:

 Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ  Արցախի Հանրապետությունը պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: 

Քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին։
«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասվում է բանաձևում:

28.10.2020 Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Որոշումը միաձայն է կայացվել։
«Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

29.10.2020 Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:



31.10.2020 Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Սենատը Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենք է ընդունել, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) իր ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալություն ենք հայտնում նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանային՝ Արցախը ճանաչելու այս ջանքերը գլխավորելու համար», - ասված է հայտարարության մեջ:

04. 11. 2020 Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևում նշվում է՝ Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար: Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

 

04.11.2020 Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Շնորհակալություն, Կարբոնյանո, համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,- ասված է գրառման մեջ։

04.11.2020 Լոմբարդիան Իտալիայի առաջին շրջանն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։

«Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- ասված է գրառման մեջ։

04.11.2020 ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
«Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին»,-ասել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը:

05.11.2020 Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: «Շնորհակալություն ենք հայտնում Դրենա համայնքին և Բլեջջո Սուպերիորե համայնքին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար»,- ասված է գրառման մեջ։

06.11.2020 Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը:

06.10.2020 Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև:

07.11.2020 Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Անցած տարիներին Ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի.
17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
12 սեպտեմբերի, 2014 թ.՝ Բասկերի Երկրի խորհրդարանի բանաձև։
3 մարտի, 2016 թ.` ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
29 մարտի, 2016 թ.` ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
28 սեպտեմբերի 2017 թ․՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև։
2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։
Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.
23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։
1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:
2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդը ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ

Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կհանդիսանա նոր ադրբեջանական ագրեսիայի հնարավորության բացառման գործուն լծակներից մեկը:

 

Հեղ. Արմինե Գևորգյան

Խմբ. Ս. Մինասյան