Բավ է պառակտվել
08-10-2021 12:14

«Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ»․ Մարկեդոնովը նշել է դրա ավարտի չափորոշիչները

Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել, դրա ավարտը խաղաղության համաձայնագիրն է, կարծում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

«Եկեք որոշենք ավարտված լինելու չափորոշիչները․ դա խաղաղության համաձայնագիրն է, որը քիչ թե շատ լեգիտիմ է երկու հասարակություններում»,- ասել է նա «Կովկասը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Քաղաքագետը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունից դժգոհ են ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական հասարակությունն ամբողջությամբ և մինչև վերջ չի ընդունել պատերազմի արդյունքները։
Փորձագետը նաև նշել է, որ մնում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որի մասին խոսում է ոչ միայն Հայաստանն, այլև ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Քանի դեռ այս ամենը մնում է, մենք չենք կարող խոսել ավարտված լինելու մասին: Բացի այդ, հակամարտությունը բացառապես ղարաբաղյան չէ, այն հայ-ադրբեջանական է: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք սահմանների դեմարկացիայի և դելիտիմացիայի հետ կապված (Հայաստանի և Ադրբեջանի, խմբգր,), չէ որ հարցը լուծված չէ»,- ասել է Մարկեդոնովը:

Փորձագետը, մասնավորապես, նշել է չփակված սահմանային սեթերը, մասնավորապես Նախիջևանի, Հայաստանում Տավուշի մարզի, Գորիս-Կապան ճանապարհահատվածի հարցում։

«Մենք չենք կարող խոսել ավարտված լինելու մասին: Բայց ղարաբաղյան գործոնի` կենտրոնական, վճռորոշ ազդեցությունն աստիճանաբար նվազելու է»։