Բավ է պառակտվել
13-12-2018 13:59

Ղարաբաղյան հարցը կքննարկվի Բաքվում ՍԾՏԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան:

Դեկտեմբերի 14-ին Բաքվում տեղի կունենա ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

“Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը միշտ էլ կարևորվում է Լավրովի այցերի և տարածաշրջան այցելությունների ժամանակ, ինչպես՝ Բաքու, այնպես էլ՝ Երևան: Բնականաբար, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դա երկու երկրների համար հիմնական է, քանի որ Ռուսաստանը համապատասխան գործընթացի համանախագահ է”, - նշել է նա:

Զախարովան նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը, որը տարածվել է դեկտեմբերի 6-ին Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և միջազգային միջնորդների հանդիպումից հետո:

Հայտարարության մեջ համանախագահող երկրները, մասնավորապես, կոչ են արել կողմերին կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու համար:

Այս առումով Զախարովան նշել է, որ դա կոնկրետ քայլերի համալիր է, որոնք համանախագահների միջոցով մշակվելու են կարգավորման կողմերի մասնակցությամբ:

Նա հաստատել է, որ, հակամարտության կողմերի երկխոսությունն, անշուշտ, առկա է: Սա ակնհայտ է անգամ առանց այդ մասին պաշտոնական հայտարարության:

«Մենք ելնում ենք այն փաստից, որ ռուսական կողմը, որպես համանախագահ, ակտիվորեն կաջակցի հիմնական նպատակին հասնելու դրական դինամիկային` , - ընդգծել է Զախարովան: