Բավ է պառակտվել
15-03-2021 11:36

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Արցախում Դադիվանքի սպասավորներ է նշանակել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀԱԵ միաբաններ է նշանակել Դադիվանքում, որն արցախյան աշնանային պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությանն անցած տարածքում։
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի մամլո ծառայությունը հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։
Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։
Դադիվանքը Հայկական Առաքելական Եկեղեցու քրիստոնեական հնագույն վանքերից մեկն է, գտնվում է քելբաջարի (Քարվաճառի) շրջանում, որը եռակողմ համաձայնագրով 2020թ․ նոյեմբերին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունում նշված պայմանավորվածությունների համաձայն 2020թ․ նոյեմբերի 10-ի կեսգիշերից Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ։
Հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության նպատակով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի առանցքը կազմում են Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: