Բավ է պառակտվել
21-10-2020 13:09

Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների և Սերժ Սարգսյանի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ վերջիններիս նախաձեռնությամբ: Այս լուրը հաստատել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը հանդիպել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բոլոր հանդիպումներին քննարկման թեման Արցախում տիրող իրավիճակն է եղել։

Սողոմոնյանը նշեց, որ այսպիսի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրելու ներկայիս իրավիճակում։

Հիշեցնենք, նախքան Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելը Արցախի նախկին նախագահները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն֊Տեր Պետրոսյանի հետ:


Արմինե Գևորգյան