Բավ է պառակտվել
11-08-2021 10:22

ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիում հրաձգության միջադեպը

Շուշիում հրաձգության փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում:
Ինչպես տեղեկացրել էր Արցախի ՊՆ մամլո ծառայությունը, Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի:

«Փոխհրաձգությունը դադարեցվել է ռուս խաղաղապահների ջանքերով, տուժածներ չկան: Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,-նշվում է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ տեղեկատվական հաղորդագրությույունում։