Բավ է պառակտվել
11-10-2020 20:50

Կարմիր խաչը սպասում է լիակատար հրադադարի Ղարաբաղում՝ մարդասիրական առաքելությունն սկսելու համար

Կարմիր խաչը Ղարաբաղում սպասում է հրադադարի ամբողջական պահպանմանը՝ մարդասիրական առաքելությունն սկսելու համար, ասել է Sputnik Արմենիային ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Չնայած մենք տեղերում ներկայացուցիչներ ունենք ՝ և՛ Ստեփանակերտում, և՛ Բարդայում, մենք դեռ ֆիզիկապես չենք կարող սկսել աշխատանքը, քանի որ դեռ լիակատար հրադադարի մասին տվյալներ չունենք», - ասաց Ամատունին:

Նշում. Միայն ԿԽՄԿ-ն կարող է կազմակերպել մարմինների և բանտարկյալների փոխանակում ղարաբաղյան հակամարտության գոտում: