Բավ է պառակտվել
12-08-2022 14:05

Խոշոր ավտովթար Արցախում ռուս խաղաղապահների մասնակցությամբ․ մահացել է 4 կին (ֆոտո)

Խոշոր ավտովթար է տեղի ունեցլ ուրբաթ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։ Արցախի ներքին գործերի նախարարությւնից հայտնում են, որ վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 08:20-ին։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ԱԻ պետծառայության աշխատակիցներ, ինչպես նաև քննիչներ։

Պարզվել է, որ խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի վարած «HAVAL H9» և Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ-ի արդյունքում մարդատարի վարորդը կոտրվածքներով և սալջարդերով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա չորս ուղևորները՝ 52-56 տարեկան չորս տեղացի կին տեղում մահացել են։

Արցախի քննչական կոմիտեն պարզում է հանգամանքները։