Բավ է պառակտվել
17-06-2019 14:48

Արցախում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ (տեսանյութ)

Երկուշաբթի Արցախում մեծ թվով զինծառայողների և ռազմական տեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ: Այս մասին տեղեկացրել է Արցախի Պաշտպանության նախարարության մամլո ծառայոթւյունը։

“Համաբանակային զորավարժություններում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգ, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգ, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր”,- նշվել է հաղորդագրությունում։
Զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:
Զորավարժություններին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ: