բավ է պառակտվել
03-11-2020 00:50

Արցախի անտառների 1815 ՀԱ այրվեց Ադրբեջանի նպատակային ֆոսֆորային զենքի կիրառմաբ. Արտակ Բեգլարյան

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Մարդու իրավունքների պաշտպան

Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:
Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը:
Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ:

Ադրբեջանը օգտագործում են ֆոսֆորային զենք, այրում են Ղարաբաղի անտառները. Արման Թաթոյան (տեսանյութ)
Միջազգային հանրությունը մտադրված խանգարում է արցախցիների իրավունքների պաշտպանությանը
Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը Արցախից (11.10.2020)
ՊՆ-ն նախազգուշացրել է Արցախի դեմ ադրբեջանական բանակի կողմից օգտագործվող արգելված ֆոսֆորային զենքի հետևանքների մասին
Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆորով զենքի հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները