Բավ է պառակտվել
29-11-2019 21:36

Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է 22 -ամյա զինծառայող

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը տեղեկացրել է, որ հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է 22-ամյա հայ զինծառայող:

“Նոյեմբերի 29-ին, ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1997 թվականին ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:շ”, - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվել է, որ վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է ռազմական հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Կատարվում է հետաքննություն ՝ մանրամասները պարզելու համար: