Բավ է պառակտվել
11-06-2019 13:27

Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ նշանակվել ոստիկանապետ։
Նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: