Բա՛վ է պառակտվել
16-12-2019 17:53

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը

2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ և անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, և վերջ, միացում», «Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը, որի դրսևորումը հրապարակայնացվեց ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի շուրթերով, երբ վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ալիևի հետ լինեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի իշխանությունների ցանկություններին՝ նրանց բանակցային որևէ ձևաչափում ընդգրկելու հարցում:

Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրների, ներառյալ Հայաստանի կողմից, փորձ արվի բանակցություններում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, ապա դա կլինի Արցախի Հանրապետության գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ և իրատես ուժերը:

Այդ կարևորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները:

Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ

Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա․ Վիտալի Բալասանյան
Մենք այդպես էլ չլսեցինք, թե ովքեր են Արցախում դավադիր ուժեր. Վիտալի Բալասանյան
Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը. Նիկոլ Փաշինյան
Վիտալի Բալասանյանը առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու (Տեսանյութ)
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Մարտի 1- գործով կանչվել է հարցաքննության