Բավ է պառակտվել
25-12-2022 00:38

Մակրոնը Ալիևին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 23-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հետևել հրադադարի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին և Լաչինի միջանցքով ապահովել ազատ տեղաշարժը:

«Ֆրանսիայի նախագահն արտահայտել է իր մտահոգությունը Հարավային Կովկասում լարվածության վերականգման վերաբերյալ»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ Մակրոնը նաև խոսել է տեղի բնակչությանը ՄԱԿ-ի կառույցների և մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիության ապահովման անհետաձգելիության մասին։

«Նախագահ Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժի ապահովմանը հետևելու իր մտադրության մասին»,- հավելել է Ելիսեյան պալատը։

Ֆրանսիական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «երկու նախագահները համաձայնվել են մյուս կողմերի հետ շարունակել բանակցությունները, որպեսզի գտնվի տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական լուծում»։