Բավ է պառակտվել
14-07-2018 17:25

Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում տիրող իրավիճակը:

«Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց»,- ասվում է հաղորդման մեջ:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: