Բավ է պառակտվել
19-05-2017 12:22

ԵԱՀԿ ՄԽ-ն առաջին անգամ Ադրբեջանին է մեղադրել Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրելու մեջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց առաքելության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ստիպված եղան ֆիքսել, որ Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի լարման և հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախաձեռնողը Ադրբեջանն է, ուրբաթ օրը ԱԺ նիստին այս մասին ասել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում նշվում է, որ. «Տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական տեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով»։
« Դա, նրանց կողմից հարկադրված միջոց է, հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից»,- ասել է Ֆարմանյանը:
Պատգամավորի խոսքերով, Ադրբեջանի կողմից նման քաղաքականության շարունակության պարագայում ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պահանջի, որպեսզի հրապարակվեն նման միջադեպերի արդյունքում Ադրբեջանի կրած կորուստների վերաբերյլա տվյալները:
«Հայտնի է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց հասարակությունից թաքցնում են իրական կորուստները` սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ գցելով»,- ասել է Ֆարմանյանը:
Արցախի Հանրապետության ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, մայիսի 15-ին հակառակորդը պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել է « Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական ԶՈւ-ի սադրանքի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել:
Հաջորդ օրը, հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու նպատակով Արցախի՝ մարտական հսկողություն իրականացնեղ ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների՝ թշնամուն պատճառելով կորուստներ: