Բավ է պառակտվել
12-01-2021 23:55

Մենք պետք է անենք ամեն ինչ մեր հայրենակիցներին գերությունից վերադարձնելու համար․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը հանրապետության Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ամփոփելով հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքներն ասեց, որ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը։ Կողմերը ստորագրեցին համատեղ հայտարարություն տարածաշրջանի զարգացման և հաղորդակցման ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։

Պատասխանելով հարցին, ունի արդյո՞ք Արցախը հնարավորույթուն, այդ թվում՝ դիվանագիտական խողովակներով, մասնակցել ռազմագերիների խնդրի լուծմանը, որը հանդիման արդյունքներով մնաց չլուծված, Բաբայանն ասել է, որ դա կարևոր հարցերից մեկն է։

“Մենք մեր կողմից կանենք ամեն հնարավորը, և դա արվում հնարավորության սահմաններում է պաշտոնական Ստեփանակերտի կողմից, այս հարցում առաջընթացի հասնելու համար։ Գերիների հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությունը բոլոր միջազգային նորմերի կոպիտ խախտում է, մանավանդ, որ այդ մարդիկ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո”,- ասել է նա։

Այս առնչությամբ ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ իդելական տարբերակով ռազմական գործողություններից հետո բոլոր գերիները պետք է անմիջապես վերադարձվեն և նրանց նկատմամբ պետք է լինի հարգալից վերաբերմունք։

“Միշտ չէ, որ պետք է ակնկալել իդեալական տարբերակ, և, հաշվի առնելով խնդրի բարդությունը, մենք պետք է անենք ամեն ինչ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար, լինի դա մոտակա ժամանակում, շաբաթներ անց կամ երբևէ։ Անհրաժեշտ է համառ, ամենօրյա աշխատանք այդ մարդկանց իրենց ընտանիքներ վերադարձնելու համար։ Կարվի առավել հնարավորն”,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, շոշափում են արդյո՞ք Արցախը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին հունվարի 11-ին ստորագրած հայտարարության դրույթները, Բաբայանը նշել է, որ ժամանակը ցույց կտա, ինչպիսի զարգացումներ կլինեն, և պատրաստ կլինի արդյոք Ադրբեջանն իրականացնել փաստաթղթում ամրագրված քայլերը։

Նա նշել է, որ այսօր անգամ այս բարդ իրավիճակում հարկ է պահպանել սառնասրտություն և դրսևորել պրոֆեսիոնալ մոտեցում։

“Զգացմունքներն անընդունելի են աշխարհաքաղաքականության պարագայում, և մենք պետք է շատ լավ հասկանանք դա։ Եթե մենք ցանկանում ենք արտաքին քաղաքականությունում և դրա միջոցով պաշտպանել մեր շահերը, պետք է հնարավորինս մի կողմ դնենք զգացմունքները, քանի որ դա միայն խանգարելու է․ զգացմունքներից կարող է կախված լինել շատ մարդկանց կյանքը, երբեմն՝ պետության ճակատագիրը։ Անհրաժեշտ է սառնասիրտ հաշվարկ, իրավիճակի ճիշտ ընկալում, հնարավոր զարգացումների կանխատեսման կարողություն։ Պետք է սրանով ղեկավարվել”,- ասել է նա։

Բաբայանի խոսքով, որքան էլ բարդ լինի իրավիճակն, առկա են թե ռիսկեր, թե հնարավորություններ, և հիմա պարզ է, որ դիվանագիտությունը հայկական կողմի համար դառնում է կենսական կարևորության ոլորտ, քանի որ բազմաթիվ հարցեր կարելի է և պետք է լուծել դիվանագիտական ուղիներով։

Խոսելով Արցախի ճանաչման մասին, Բաբայանն ասել է, որ այդ հարցը աշխարհաքաղաքական իմպերատիվ է։

“Արցախի գոյության հարցը աշխարհաքաղաքական իմպերատիվ է, իսկ դա ինքնին նշանակում է, որ մենք ունենք կարգավիճակ։ Եվ կարևոր չէ, որ այդ կարգավիճակը դեռևս ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Այն անուղղակիորեն ճանաչված է, քանի որ կա Արցախը, կան ռուս խաղապահները, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ադրբեջանաղարաբաղյան կարգավորմամբ”,- ասել է նա Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ըստ Բաբայանի, Արցախի կարգավիճակի հարցը վերջնական լուծում չի ստացել դե-յուրե։

“Դե-ֆակտո, մենք կանք և գոյություն ունենք։ Մենք ինքնիշխան երկիր ենք, անկախ երկիր, իհարկե, զարգացման գոյություն ունեցող բոլոր պայմաններում”,- պարզաբանել է նա։

Ոստի, ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, պետք է ամեն ինչ արվի այդ սուբյեկտայնության պահպանման համար, և այս պահի դրությամբ դա ևս կարևոր իմպերատիվ է։

“Միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի։ Իմ խորին համոզմամբ, պետք է ներառվեն մի շարք նոև տարրեր, ռազմավարություն և մարտավարություն, միգուցե, հարկավոր են որոշակի վերանայումներ, բայց այս հարցը կա և կլինի”,- ասել է Բաբայանը։

Ի պատասխան հարցին, ի՞նչ սպասելիքներ գոյություն ունեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններից, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հարցն արդեն լուծված է, արտաքին քաղաքականույան գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն միշտ է ցուցաբերել նման վարքագիծ, անգամ հայտարարել, որ իր համար Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես գոյություն չունի։

“Մեր պատկերացումն այլ է։ եթե կա Արցախը, իսկ այն՝ Արցախ աշխարհը կա, թեկուզ վիրավոր, բայց կենդանի, թեկուզ վերակենդանացման բաժանմունքում, բայց կա, նշանակում է մենք ունենք սուբյեկտայնություն։ Մենք պետք պահպանենք այն, դա ինքնին կարևորություն կհաղորդի մեր տեղին և դերին։ Անգամ այս բարդ իրավիճակում մենք կարևոր տեղ ենք զբաղեցնում միջազգային քաղաքականությունում, անկախ որևէ բանից։ Արցախի գոյությունն ինքնին պաշտպանում է տարածաշրջանը և գլոբալ աշխարհաքաղաքականությունը շատ զարգացումներից”,- ասել է Բաբայանը։