Բավ է պառակտվել
04-10-2020 12:02

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արցախի Նախագահ

"Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:
Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ:" - Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Իրողությունների մասին. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը (14.10.2020)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը (11.10.2020)
Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը
Արայիկ Հարությունյանը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնել է առաջնագիծ