Բավ է պառակտվել
16-01-2020 13:02

Արցախի ԱԳՆ-ն ԵԱՀԿ մոնիթորինգի մասին․Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջնագիծ

Հունվարի 16-ին Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Այս մասին ասվել է արցախյան արտգործնախարարության հինգշաբոի օրը հրապարակված մամլո հաղորդագրությունում

Նշվել է, որ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Արցախյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցել են արտգործնախարարության ներկայացուցիչները։
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Ադրբեջանը գնում է սրացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց. ՀՀ ԱԳՆ
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին
Արցախի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ներխուժման մասին. «Անտարբերությունն ու անգործությունը ամենասարսափելի հետևանքները կունենան քաղաքակիրթ մարդկության համար»
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի կարևորությունը
Ադրբեջանը հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ