Բավ է պառակտվել
10-04-2019 13:42

Արցախի ԱԳՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանում ԵԱՀԿ դիտարկումների արդյունքները

Ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, տեղեկացրել է արցախյան արտգործնախարարության մամլո ծառայությունը։

Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումն անցկացվել է Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան):
Արցախյան կողմից դիտարկման առաքելությանը ուղեկցել են ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա):