Բավ է պառակտվել
17-01-2020 17:23

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրել է որոշակի առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթացի առկայության մասին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված լրատվամիջոցների կողմից պատրաստված, բայց 2019 թվականին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամլո ասուլիսի ժամանակ չհնչեցված հարցերի պատասխաններում։

“Առկա է առաջխաղացում “փոքր քայլերի” իրագործման գործընթացում, որոնց մասին պայմանավորվել էին արտգործնախարարները 2019թ ապրիլին Մոսկվայում կայաած հանդիպման ժամանակ՝ ի զարգացում 2019թ մարտին Վիենայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների։ Իրավիճակը սահմանին և շփման գծում է շարունակում է համեմատաբար հանգիստ մնալ։ Գործում է Երևանի և Բաքվի միջև կապի թեժ գիծը,- նշել են նախարարությունում։ - Կարծում ենք, որ այս ամենը վկայում է կողմերի մտադրության մասին՝ ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն”։

“Սակայն դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել կարգավորման էության հարցերում”,- հավելել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում, հույս հայտնելով, որ երկրները միջև կվերսկսվի առարկայական զրույցը: