Բավ է պառակտվել
30-11-2018 14:39

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա

Բակո Սահակյանի այցը Մոսկվա մասնավորից բացի, այլ կերպ չի կարող դիտարկվել, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում:

Նոյեմբերի 24-26-ը Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ուսաստանաբնակ հայ գործարարների և բարեգործների հետ։ Այս այցի կապակցությկամբ Արցախի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Ընդ որում, Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի հայրենակիցները ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաև ապագայում:

«Այդ այցը մասնավորից բացի, այլ կերպ չի կարող դիտարկվել, այցի կարգավիճակն ակնհայտ է և դա չի հակասում ոչ ռուսաստանյան օրենսդրությանը, (հենց այդ՝ մասնավոր կարգավիճակում), ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը”,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ այս կապակցությամբ պաշտոնական Մոսկվային ուղղված բողոքները, որոնք ավելի վաղ արտահայտել էր ադրբեջանական կողմը (Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ Սահակյանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ) անհիմն են։