Բավ է պառակտվել
30-09-2020 22:56

Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:

Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Մենք Ռուսատանի հետ որևէ տարաձայնություն չունենք ԱԳՆ
Իրանի ԱԳՆ ղեկավարը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան
Չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում, երբ ահաբեկիչներին ներգրավում էին պատերազմում. ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրել է որոշակի առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
Վարձկանները չեն անհետացել ղարաբաղյան հակամարտության գոտուց, սա ճշգրիտ տեղեկություն է․ ՌԴ ԱԳՆ