Բավ է պառակտվել
11-10-2019 19:18

Հայաստանի ՊՆ-ը և Արցախի նախագահը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցերը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։