Բավ է պառակտվել
21-12-2016 14:03

ՀՀ ՊՆ ղեկավարը չի բացառում Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսման հավանականությունը

Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Մենք մեր աշխատանքը կառուցում ենք մարտական գործողությունների վերսկսման հավանականության կանխավարկածի վրա»,– ասել է հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Սարգսյանը հիշեցրեց, որ 1994 թվականին եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիր է ստորագրվել։

«Ցավոք, 1994 թվականին Բաքուն արդեն 20 տարի խախտում է բանակցային գործընթացը։ Ավելին, հետևողականորեն տապալվում են միջազգային հանրության` հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելու բոլոր տարբերակները։ Այս տարվա ապրիլին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական լայնածավալ արկածախնդրություն է ծավալել, որը ձախողվել է»,– ասել է նա։

Ապրիլի 2-ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ակտիվ մարտական գործողություններ է վարել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։

Միաժամանակ, նախարարի խոսքով, Հայաստանին և տարածաշրջանի երկրներին հակամարտության լարումը ձեռնտու չէ։

«Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանտության երաշխավոր` Երևանը ստիպված է ընդգրկվել բախումների մեջ, եթե դա կատարվի։ Հասկանալի է նաև, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,– ընդգծել է նա։

Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում ռուսական գործոնի նշանակության մասին հարցին ի պատասխան Սարգսյանը նշել է, որ ռուսական ներկայությունը տարածաշրջանում և երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության խորացումը զսպող կարևորագույն գործոն է, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը և նպաստում է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։

«Ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում զորքերի հայ–ռուսական խմբավորնաբ կազմում։ Մենք զորքերի կիրառման օպերատիվ ծրագրում ենք իրականացնում համատեղ անվտանգության ապահովման շահերից ելնելով, իսկ ռուսական ռազմակայանի ՀՕՊ և ավիացիայի մասերը և Հայաստանի ԶՈՒ–ն հաջողությամբ մարտական հերթապահություն են իրականացնում` լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևոր խնդիրը»,– ասել է նա։

Նշելով, որ 2010 թվականին ստորագրվել է միջպետական արձանագրություն, որով Հայաստանի տարածքում ռազմակայանի գոյության ժամկետը 25 տարուց ավելացել է մինչև 49 տարի` մինչև 2044 թվականը, Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ երկարացման նախաձեռնողը Հայաստանն է։
«Կարևոր է նշել, որ երկարաձգման որոշմանը զուգընթաց էական լրացում է կատարվել դրա մանդատի ձևակերպման մեջ։ Նախկինում կայանը պատասխանատու էր միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների երկայնքով պաշտպանության կազմակերման մասնակցության համար, իսկ երկարացման արձանագրությունում այդ ձևակերպումը բացառվել է` այժմ կայանը Հայաստանի պաշտպանության համակարգի մի մասն է ընդհանուր առմամբ»,– ասել է պաշտպանության նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։