Բավ է պառակտվել
04-01-2020 11:38

Հայաստանի ՊՆ ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում

Տոնական օրերին Հայաստանի Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Այս մասին հայտնել է Հակաստանի ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

“Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։
Հունվարի 3–ին ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ “Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից”։
Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն։