Բավ է պառակտվել
05-07-2017 15:22

Արցախի ՊՆ-ն հերքել է վիրավորված հայ զինծառայողների մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Այսօր, հուլիսի 5-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:
« Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են պաշտպանական բանակի 3 զինծառայողներ՝ իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ ի տարբերություն Ադրբեջանական կողմի այն թափանցիկ է աշխատում, և ներկայացնում է տեղի ունեցող միջադեպերի մասին տեղեկատվություն:
«Հակառակորդի նման ապատեղեկտվությունը հասցեագրված է բացառապես ներքին լսարանին»,- ասված է հաղորդագրության մեջ: