Բավ է պառակտվել
25-04-2020 15:52

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրավիճակն Ադրբեջանի հետ շփման գծում

Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ, տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը։
Ըստ գերատեսչության տվյալների, հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է շուրջ 3500 կրակոց:
Բացի վերոհիշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած ադրբեջանական զինուժին պատկանող ORBITER տիպի անօդաչու թռչող սարքը:
“Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի Հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար։,- նշվել է հաղորդագրությունում: