Բավ է պառակտվել
19-10-2019 18:41

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում իրավիճակն առաջնագծում

Հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը։

Ըստ գերատեսչության տվյալների՝ նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց:
“Պաշտպանական բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար”,- նշվել է հայտարարությունում: