Բավ է պառակտվել
18-11-2017 15:21

Արցախի Հանրապետության ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից արձակելով շուրջ 2500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիովին վերահսկում են իրավիճակը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: