Բավ է պառակտվել
14-11-2022 15:38

ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցել

ՌԴ պաշտպանության նախարարությունը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցել։ Այս մասին ասվում է 2022 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա, ինչի հետևանքով տեղի բնակիչը թեթև վիրավորում է ստացել, տեխնիկային պատճառվել է փոքր վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փաստի առիթով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։

Վերջին 10 օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող արցախցիների ուղղությամբ կրակոցների 2 դեպք։ Երկու դեպքն էլ տեղի է ունեցել Խրամորթ գյուղի մոտ, վնասվել են տրակտորներ, վիրավորվել է մեկ քաղաքացի։