Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն միայն կարող է, այլ պետք է լինի, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ»,- Euronews-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաեւ Բրյուսելի նախավերջին հանդիպմանը, որին մասնակցում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։