Բավ է պառակտվել
27-03-2023 15:00

Ադրբեջանական մարտական դիրքերից կրկին կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունից:

«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել: Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական մարտական դիրքերից գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող արցախցիների ուղղությամբ կրակելու դեպքերը հետևողական բնույթ են կրում։